Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Գրիգորյանի և Ծառուկյանի փափագները կարող են և համընկնել

Գրիգորյանի և Ծառուկյանի փափագները կարող են և համընկնել
18.03.2014 | 20:57

ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ասել է, թե ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենար, որ Քոչարյանը վերադառնար: Նա նաև ասել է, թե ինքը տասը տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ և նրան համարում է «լավ նախագահ»: Գրիգորյանը 2008-ին եղել է ոստիկանության զորքերի հրամանատարը, նա եղել է Քոչարյանի մարտիմեկյան օպերացիան գլխավորողներից մեկը: Ի պատասխան հավատարմության՝ Քոչարյանը հետագայում նրա տաքուկ տեղն ապահովել է ԲՀԿ ծոցում: Ահա թե ինչով են պատճառաբանվում նաև Գրիգորյանի` քոչարյանակարոտ հուշերը: Բայց այստեղ արդեն այլ հարցեր են ծագում` արդյո՞ք ԲՀԿ ղեկավարն էլ է կարծում, որ Քոչարյանը լավ նախագահ էր և արդյո՞ք նա էլ է ցանկանում, որ երկրորդ նախագահը վերադառնա: Իսկ «հրաշալի քառյակի» գլխավոր դերակատարներից մեկի` ՀԱԿ-ի առումով հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես եկած ուժը քառյակի մեկ այլ ուժը ներկայացնող պատգամավորի ցանկություններին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ